• Բանկեր
  • Փոխանակման կետեր
  • Կենտրոնական բանկ
  • Մեր մասին
  • Հաշվիչ

Poxarjeq.am - Լավագույն փոխարժեքը այսօր

Poxarjeq կայքը իրենից ներկայացնում է միասնական հարթակ, որտեղ Դուք կարող եք գտնել Հայաստանի հանրապետության բոլոր բանկերի և տարադրամի փախանակման կետերի կողմից տրամադրվող արտարժույթի փոխարժեքները:

Մեր կայքը ստեղծվել է մարդկանց համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար: Այլևս անհրաժեշտ չէ շրջել քաղաքում և փնտրել ամենահարմար փոխարժեքը, մենք կանենք դա Ձեր փոխարեն: Պարզապես մուտքագրեք անհրաժեշտ տվյալները կայքի համապատասխան դաշտերում, և մենք կգնտենք Ձեզ ամենամոտ և ամենահարմար բանկը կամ տարադրամի փոխանակման կետը:

Մեր կայքում Դուք կգտնեք ցանկացած արտարժույթի փոխարկման արժեքներ, կարող եք համեմատել մի քանի բանկերի և փոխանակման կետերի կողմից տրված արժեքները և կատարել ռացիոնալ ընտրություն՝ որտեղ է ավելի ձեռնտու գործարք իրականացնել: Նախնական տեսքով՝ կայքում դրված են ռուսական ռուբլու, ամերիկյան դոլլարի, եվրոյի և բրիտանական ֆունտ ստեռլինգի փոխարժեքները տարբեր բանկերում: Դուք կարող եք փոփոխել այդ տվյալները՝ դնելով Ձեր ցանկացած արտարժույթի համար տվյալ օրվա փոխարժեքը:

Poxarjeq կայքը տալիս է հնարավորություն որոնման միջոցով գտնել Ձեր գտնվելու վայրին ամենամոտ բանկի մասնաճյուղերը կամ փոխանակման կետերը, միրնույն ժամանակ՝ ցուցադրվում են նաև Ձեզ անհրաժեշտ արտարժույթի համար նախատեսված արժեքները տվյալ մասնաճյուղում: Ունենալով այսպիսի մեծաքանակ ինֆորմացիա՝ Ձեզ մնում է միայն որոշել, թե որ մասնաճյուղն եք Դուք նախընտրում:

Կայքում Դուք կգտնեք նաև փոխարժեքի հաշվիչ, որը տեղադրված է յուրաքանչյուր բանկի մասնաճյուղի կամ տարադրամի փոխանակման կետի դիմաց: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Սովորաբար արտասահմանյան արժույթներից ցանկացածը մյուսի վերածելու համար մենք նախ վերածում էինք այդ արժույթը դրամի, ապա՝ դրամից վերածում էինք գումարը մեզ անհրաժեշտ արժույթի: Օրինակ՝ 100 եվրոն դոլլարի վերածելու համար նախ հաշվարկում էինք, թե որքան կլինի այդ գումարը դրամով, ապա՝ դրամային արտահայտությամբ գումարը վերածում էինք դոլլարի: Poxarjeq կայքը առաջարկում է հիանալի լուծում այս խնդրի համար: Մենք ստեղծել ենք տարադրամի փոխարժեքի հաշվիչ, որտեղ Դուք կարող եք փոխարկել երկու՝ Ձեր ցանկացած արտասահմանյան արժույթները առանց ավելորդ հաշվարկների, շփոթությունների և գլխացավանքի: Սա շատ հարմար գործիք է նաև հենց տարադրամի փոխանակմամբ զբաղվող կազմակերպությունների համար:

Մեր սոց-ցանցերը