Poxarjeq կայքում ներկայացված են Հայաստանի հանրապետության բոլոր բանկերի և տարադրամի փոխանակման կետերի կողմից տրամադրվող արտարժությի փոխանակման արժեքները: Դուք կարող եք տեսնել ցանկացած երկրի դրամական միավորի համարժեքը:
Յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային դրամը, ինչպես նաև՝ այն արտասահմանյան արժույթները, որոնց միջոցով կարելի է իրականացնել օրինական գործարքներ տվյալ պետության տարածքում: Կան նաև երկրներ, որոնք ունեն միասնական դրամային միավոր, օրինակ՝ Եվրոմիության երկրները օգտագործում են եվրոն: Հայաստանի հանրապետությունում ազգային արժույթ է հանդիսանում հայկական դրամը, և հիմնական բոլոր գործարքները կատարվում են դրամով: Սակայն մեր երկրի տարածքում գործածության մեջ գտնվող դրամական միավորներ են համարվում նաև ԱՄՆ դոլլարը, եվրոն, ռուսական ռուբլին և այլն:
Մեր կայքում Դուք կգտնեք վերոնշյալ հիմնական արտարժույթների դրամային համարժեքները, Դուք կարող եք նաև փոփոխել լռելյայն ընտրված արտարժույթները՝ ստանալով Ձեզ անհրաժեշտ արտասահմանյան արժույթի համարժեք արտահայտությունը հայկական դրամով:
Poxarjeq կայքն ունի նաև արտարժույթի հաշվիչ, որի միջոցով Դուք կարող եք տեսնել ցանկացած երկու արտարժույթների հարաբերությունը: Ենթադրենք՝ Դուք ուզում եք փոխարկել դոլլարը ռուբլիի: Դրա համար Դուք պետք է նախ հաշվեք, թե որքան կլինի Ձեր դոլլարային գումարը դրամով, և ապա այդ դրամը վերածեք ռուբլու: Մեր հաշվիչի օգնությամբ Դուք ազատվում եք այդքան երկար հաշվարկի գործընթացի անհրաժեշտությունից: Այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաշվիչից օգտվելու համար, պարզապես արտարժույթներն ընրտելն է և ապա՝ գումարը մուտքագրելը: Այս հաշվիչը շատ հարմար գործիք է նաև փոխանակման կետերում աշխատողների համար:
Poxarjeq կայքի միջոցով Դուք կարող եք նաև գտնել Ձեզ ամենամոտ գտնվող բանկերն ու փոխանակման կետերը և տեսնել նրանց կողմից առաջարկվող տարադրամի փոխարժեքները: